Բաժիններ՝

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում կտրում աճել են պաշտպանադիմակների գները. NY Post

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով կտրուկ բարձրացել են պաշտպանադիմակների գները։ Ինչպես նշել է New York Post թերթը, վերջին տասն օրում Novotel ընկերության բազմանգամյա բժշկական դիմակի գինն Amazon առցանց-մանրավաճառի կայքում գրեթե կրկնապատիկ աճել է. մեկ հատի դիմաց 14,99 դոլարից մինչեւ 27,99 դոլար, իսկ AxPower-ի՝ փոշուց պաշտպանության համար նախատեսված շնչադիմակները, որոնք նախկինում արժեին 15,99 դոլար, այժմ վաճառվում են 40,99 դոլարով:

Միանգամյա բժշկական դիմակների գները, New York Post-ի տվյալներով՝ առայժմ մնում են խելամիտ. 30 դոլար 100 հատից բաղկացած փաթեթվածքում: Սակայն պահեստում ապրանքի բացակայության պատճառով վիրուսից պաշտպանության այդ միջոցի մոտալուտ առաքումը մատչելի է սոսկ փետրվարի վերջին:

Ըստ որում Նյու Յորքի խանութների մեծ մասում պաշտպանադիմակներ անհնար է գնել արդեն մեկ շաբաթից ավելի:

Իրենց հերթին ԱՄՆ-ի իշխանությունները տեղացի բնակիչներին հավաստիացնում են, որ խուճապի պատճառներ չկան, իսկ մասնագետները նշում են դիմակ կրելու անհրաժեշտության բացակայության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս