Բաժիններ՝

Ջոնսոնն առաջարկել է վերանայել ահաբեկչության համար դատապարտվածների վաղաժամկետ ազատումը

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ եկել է ժամանակը՝ վերանայելու ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներին վաղաժամկետ ազատելու ընթացակարգը: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 3-ին՝ մեկնաբանելով Լոնդոնի հարավում նախօրյակին իրականացված ահաբեկչությունը։

«Մենք աշխատում ենք օրենքների վրա, որպեսզի կանգնեցնենք ավտոմատ կերպով վաղաժամկետ ազատելու համակարգի գործողությունը,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:-Եկել է ժամանակը միջոցներ ձեռնարկելու այն բանի ապահովման համար, որ մարդիկ (որոնք մասնակից են նմանօրինակ հանցագործություններին) ավտոմատ կերպով վաղաժամկետ ազատվելու իրավունք չստանան»:

Լոնդոնի Սթրեթեմի շրջանում փետրվարի 2-ին մի տղամարդ, որը չի կրել ահաբեկչության համար լրիվ պատժաժամկետը, կրծքին պայթուցիկ սարքի մուլյաժ ամրացված, դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երկու մարդու:

Զինված ոստիկանները, որոնք մասնակցել էին հակաահաբեկչական հետախուզական գործողությանը եւ հետեւում էին կասկածյալին, տեղում գնդակահարել են չարագործին: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ ԻՊ-ն հայտարարել է, որ հարձակումը կատարած մարդը «իր մարտիկներից մեկն է»: Ներկայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես «լուրջ»: Դա նշանակում է, որ ահաբեկչական հարձակումների ռիսկը երկրում պահպանվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս