Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում էր։
Հայաստանում հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և դրանք շարունակում են լինել ՀՀ կառավարության հիմնական օրակարգը այսօր:
Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
Հայաստանի դատաիրավական համակարգում 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք շուտով պատրաստվում են «սև կիրակի» հայտարարել և վաճառել ներկրած մեքենաները։ 168.am-ի հետ զրույցում մի շարք ավտոներկրողներ հերքեցին այս տեղեկությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում նրա նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ է բացվել Նիսում, ենթարկվել է վանդալների հարձակմանը:
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։
168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական հյուրը «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն է: Վերջինս 2014-ից մինչև 2019թ. փետրվարը եղել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, 2015-2019թթ.՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) փոխարինող դատավոր, 2010թ. մինչ օրս՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդում է Սահմանադրական իրավունքի և հակակոռուպցիոն պայքարի առարկան:
Այսօր՝ փետրվարի 13-ին, կայացավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ըստ e-gov.am կայքում հրապարակված օրակարգի, ընդգրկված էր 35 հարց, զեկուցվեցին 6-ը, իսկ մեկը հանված էր օրակարգից։ Չզեկուցվողներից էր «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու որոշումը:
Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին:
Փետրվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց: Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 5-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 13-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում նկատել է, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ»:
Մենք ապագան ենք: Նախկինը Նիկոլ Փաշինյանն է, որը մեր իշխանության օրոք եղել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար, եղել է ԱԺ ղեկավար կազմի խորհրդի անդամ, նախկինը նրա կառավարության կեսն են: Եթե նախկինը այդքան վատն է, և նկատի ունի մեզ, մի հատ կառավարության նիստը նայեք՝ մեզնից թռածներին իր մոտ վերցրել է նախարար: Էդ ո՞նց եղավ, որ ով մեզ, մեր սկզբունքներին դավաճանել է՝ նախկին չէ, իսկ ով իր սկզբունքներին է մնացել և դըմփ-դըմփ-հու-ին չի ծափահարել՝ նախկին է: Ինձ համար նախկինի ու ներկայի մեկ բաժանում կա՝ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո: Կարող ես լինել 70 տարեկան, բայց լինել կենսունակ և մրցունակ, կարող ես լինել 1.5 տարվա վարչապետ, բայց լինել քաղաքական զրո:
Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:
Ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
Բանակում ցավոտ թեմաների՝ զինվորների մահերի մասին խոսելն ինձ համար շատ ծանր է, որովհետև դա նույնն է, որ քո ընտանիքի թուլությունների և թերությունների մասին խոսես, սակայն, այդ ամենով հանդերձ՝ ունեմ մտահոգություններ՝ արդյո՞ք պատասխանատվության են ենթարկվել և ենթարկվում այն մարդիկ, որոնք մեղավոր են ոչ մարտական պայմաններում մեր ունեցած կորուստների համար, և արդյո՞ք ցրված է այլևս այդ «էլիտար զորամաս» ասվածը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։
Հանգամանքները պարզվում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ Կառավարության նիստերի ժամանակ առյուծի բաժին ունեն չզեկուցվող հարցերը: Թե ինչ ու ինչու է թաքցնում Կառավարությունը հասարակությունից, պարզ է դառնում չզեկուցվող հարցերի մոնիտորինգից:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։
«Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնում քննարկում է ակումբի նախկին խաղացող Անդրեյ Շևչենկոյի թեկնածությունը:
Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: