
60-ամյա տղամարդու ավտոմեքենայում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 11-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ մի տղամարդ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Լոռու մարզի Անտառամուտ գյուղի 60-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին, ինչից հետո «Նիսանի» սրահից ոստիկաններին է ներկայացրել երկփողանի հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաշեն դանակ, փամփշտատուփեր, պահունակ, որսորդական հրացանի փամփուշտների խցաններ, վառոդի տարա, տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։