Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին
Տոքսիկ տղամարդկանց հետ հարաբերությունները բարդ էին ու ինձ վրա խիստ ազդեցություն են գործել: Օրինակ, հիմա ինձ համար դժվար է վստահել մարդկանց: Բայց միևնույն ժամանակ՝ այդ տղամարդիկ ինձ մի քանի կարևոր բաներ են սովորեցրել, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձրել, և ահա թե ինչպես:
1. Ես կարող եմ հույս դնել ինքս ինձ վրա:
Ես մի ընկեր ունեի, ով ոչ մի կերպ չէր կարողանում գլուխ հանել իր կյանքից, շարունակ ինչ-որ խնդիրների մեջ էր ընկնում, որոնք ես էի ստիպված լուծել: Այդպես ես հասկացա, որ ինքս կարող եմ ամեն հարց լուծել: Այն գիշեր, երբ նա հեռացավ, ինձ համար, իհարկե, բարդ էր, և ես ինձ միայնակ էի զգում, ես մտածեցի, որ բավականաչափ լավը չեմ, բայց դեռ չէի հասկացել, որ ինձ ոչ ոք պետք չէ, որ ես կարող եմ բավականին ինքնաբավ լինել:
2. Ես որոշեցի լինել միայնակ ու երջանիկ:
Ես հասկացա, որ երբեմն այդպես ավելի լավ է, քան հարաբերություններում խղճուկ լինելը: Ինչո՞ւմ է, այդ դեպքում, դրանց իմաստը:
3. Ես հասկացա, որ չպետք է կասկածեմ իմ արժեքի մեջ:
Այն տղամարդիկ ինձ չեն գնահատել, բայց դա չի նշանակում, որ ես ոչինչ չարժեմ: Ես հասկացա, որ չպետք է կասկածեմ ինձ ինչ-որ հիմարների և, ընդհանուր առմամբ, ինչ-որ մարդկանց պատճառով:
4. Ես պետք է կասկածեի տղամարդկանց վերաբերյալ իմ ճաշակին:
Ես փորձել եմ ինձ փոխել, այն դեպքում, երբ պետք է փորձեի փոխեի ինձ համար որպես զուգընկեր ընտրած տղամարդկանց: Այ, նրանք խնդրահարույց էին, բայց ես եմ նրանց ընտրել:
5. Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ կլինի:
Երբեմն ես մնում էի ինչ-որ մեկի կողքին միայն այն պատճառով, որ վախենում էի միայնակ մնալ: Բայց երբ արդյունքում մենակ էի մնում, ապա ժամանակի հետ, միևնույն է, ամեն ինչ լավ էր լինում: Եվ հիմա ես դա հաստատ գիտեմ:
6. Ես սովորեցի սիրել ինձ:
Թեպետ իմ ինքնագնահատականը խիստ տուժել է, ավելի ուշ ես հասկացա, որ պետք է սեփական կյանքից հեռացնել տոքսիկ մարդկանց ու կենտրոնանալ այն բանի վրա, որ ինքդ քեզ տաս այն սերը, որին հիրավի արժանի ես:
7. Ես հասկացա, որ բոլորս այս կյանքում միայնակ ենք:
Ժամանակ վատնելով սխալ մարդկանց վրա, ինձ նվիրելով նրանց, ովքեր փոխարենը ինձ ոչինչ չէին տալիս, ես հասկացա, որ, վերջիվերջո, ես միակն էի, ում ես ունեի: Եթե ես իմ մասին հոգ չտանեմ, ապա էլ ո՞վ:
8. Ես հասկացա, թե ով ու ինչպիսին չեմ ուզում լինել:
Մնա վատ մարդկանց հետ, և շուտով դու նույնպես վատը կդառնաս: Հենց դա էլ պատահեց ինձ հետ: Երբ ես հանդիպում էի նրանց հետ, ովքեր ինձ հետ հաշվի չէին նստում, ես ինքս էլ դադարում էի ինձ հետ հաշվի նստել: Այդ տղամարդիկ բացահայտում էին իմ միջի վատագույնը, բայց ես հասկացա, որ չեմ ուզում այդպիսին լինել: Ես պետք է ինձ շրջապատեմ այնպիսի մարդկանցով, ովքեր ինձ ավելի լավն են դարձնում:
9. Ես ցավի փոխարեն՝ ընտրեցի սերը:
Այն, որ առանց ցավի սեր չի կարող լինել, զառանցանք է: Սերը չպետք է ցավ պատճառի: Հանդիպելով տոքսիկ մարդկանց հետ՝ ես մտածում էի, որ սիրո մեջ տառապանքները ճիշտ են, ու այդպես պետք է լինի, բայց դա այդպես չէ:
10. Ես չեմ պատրաստվում վաստակել ինչ-որ մեկի սերը:
Ես հասկացա, որ այլևս երբեք կաշվից դուրս չեմ գալու, որ ինձ ինչ-որ մեկը սիրի: Դա խղճուկ բան է, ես ոչ ոքի ոչինչ չպետք է ապացուցեմ: Եթե ինչ-որ մեկը չի հասկանում իմ արժեքը, ցտեսություն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը