
Անուշաբույր թխվածքաբլիթներ «Սուրճը՝ կաթով»

Բաղադրիչներ
1. Ալյուր – 300 գ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 100 գ
4. Շաքարավազ – 150 գ
5. Լուծվող սուրճ – 3 թ/գ
6. Կաթ – 50 մլ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը տաքացնել, ավելացնել սուրճը, խառնել: Կարագը և շաքարավազը խառնել, ավելացնել ձվերը, կրկին խառնել: Լցնել կաթով սուրճը, խառնել:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, շատ պինդ խմոր հունցել:
3. Տապակը պատել յուղով կամ յուղաթղթով: Խմորից գնդեր ձևավորել և շարել տապակին:
4. Թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը