10 բան, որ արել են մեր ծնողները, բայց ոչ ոք չի անում հիմա. Մենք նրանցից սովորելու բան ունենք

1. Նրանք միմյանց առաջին տեղում էին դնում
Երբ մեր ծնողները երիտասարդ էին, ամուսնու և կնոջ հարաբերություններն ընտանիքում ամենակարևորն էին: Բայց վերջին 30 և ավելի տարիների ընթացքում ծնողները սկսեցին իրենց երեխաներին վերաբերվել՝ որպես Տիեզերքի կենտրոնների:

Կարևոր է չմոռանալ ամուսնու հետ հարաբերությունների արժեքը և ունենալ առողջ, երջանիկ ընտանիք: Եթե երեխան ընդհատում է մորը, պետք է նրան խնդրել սպասել, եթե դա արտակարգ իրավիճակ չէ: Երեխաները պետք է հասկանան, որ աշխարհը չի պտտվում իրենց շուրջը:

2. Նրանք ստիպում էին երեխաներին խաղալ փողոցում


Հնարավոր է, դուք ձեր երեխա ժամանակ հեռուստացույց նայել էլ եք, բայց ավելի հաճախ փողոցում եք եղել: Այսօրվա 8-18 երեխաներն օրական միջինը 7.5 ժամ անց են կացնում էկրանների առջև: Եվ դա չի վերաբերում ուսմանը կամ կրթությանը: Իսկ չէ՞ որ թարմ օդն ու ակտիվ խաղերը պետք են իրենց տարիքում: Եվ դրա համար չեն պահանջվում սպորտային հրապարակ կամ լողավազան: Հիշեք ձեզ: Այն, ինչ մեզ պետք էր, երևակայությունն էր:

3. Նրանք վստահում էին իրենց երեխաներին


Մեզնից շատերը հիշում են, թե ինչպես էին մինչև ուշ երեկո զբոսնում ընկերներով կամ մնում գիշերելու նրանց տանը: Ծնողները կարող էին և չիմանալ, թե մենք որտեղ էինք: Դուք կարող եք դա անվանել «դաստիարակություն ազատ տարածության վրա», կամ նույնիսկ մտածել, որ դա վտանգավոր է: Ճշմարտությունն այն է, որ երեխաներն ավտովթարներից կրկնակի շատ են զոհվում, քան նրանց առևանգում են:

4. Նրանք չէին ստիպում երեխաներին ամենախելացին լինել

Երեխաներին սովորեցնում էին սոցիալական հմտությունների ու զարգացնում էին նրանց ստեղծագործական ջիղը: Երեխաները մանկապարտեզ հաճախելիս կարդալ չգիտեին, իսկ շատերը նույնիսկ այբուբենը չգիտեին: Նրանց սովորեցնում էին հարգալից լինել, կիսել ունեցածն ու ընկերներ ձեռք բերել: Այսօր, սակայն, երեխաները նույնիսկ վաղ տարիքում մրցում են ուսման մեջ ու փորձում լինել բոլորից լավը: Բայց դա սոսկ սթրես ու անհանգստություն է պատճառում:

5. Նրանք երեխաներին վարքականոն էին սովորեցնում

Շատ երեխաներ ու դեռահասներ մեր օրերում զուրկ են վարվելակերպի կանոններին տիրապետելուց: Նրանք չեն կարողանում տարրական «շնորհակալություն» ասել, երբ իրենց համար ինչ-որ բան են անում: Իհարկե, անկուլտուրական վարվելակերպի դրսևորումներ կարող էին նաև նախկինում լինել, բայց ամեն դեպքում այն շատ ավելի քիչ էր, քան այսօր:

6. Նրանք ընթրում էին ողջ ընտանիքով


Ծնողները կարող են զոհել ընտանեկան ընթրիքը՝ հանուն երեխայի արտադասարանական պարապմունքների: Բայց իրականում այդպիսի ավանդույթները լավ կլիներ վերադարձնեին: Ծնողների հետ ընթրող երեխաներն ավելի հազվադեպ են տառապում տագնապից ու ընկճախտից: Նրանք քիչ իրավախախտումներ են ունենում, բայց լավ առաջադիմություն, ու հոգեբանական վիճակի հետ կապված խնդիրներ չեն ունենում:

7. Նրանք երեխաներին ստիպում էին հավաքել տունը


Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին մեր ծնողներն ասում, որ չենք կարող զբոսանքի գնալ, քանի դեռ տունը չենք հավաքել: Դուք կարող եք զարմացած լինել, թե ինչերի են ընդունակ ձեր երեխաները: Նրանց կարելի է վստահել տան հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ: Դա նրանց ինքնուրույնություն ու պատասխանատվություն կսովորեցնի:

8. Նրանք կարգուկանոն էին սովորեցնում ուրիշ երեխաների

Ի՞նչ կանեիք, եթե ձեր երեխայի ընկերը հիստերիա սարքեր կամ նույնիսկ հարվածեր ձեր երեխային: Հանգիստ կխնդրեիք, որ վե՞րջ տան: Բայց նախկինում ծնողներն իրենց այլ կերպ էին պահում: Նրանք սկսում էին կարգի հրավիրել ուրիշի երեխաներին այնպես, ինչպես դա կանեին իրենց երեխաների դեպքում:

9. Նրանք ծննդյան օրերը տանն էին նշում
Երելույթները նախկինում իրենց մեջ ներառում էին, բացի ուտելիքներից, նաև զանազան խաղեր: Մեր ծնողները պրոֆեսիոնալ լուսանկարչի ու սրճարան չէին վարձում, ու դա այնքան էլ կարևոր չէր: Երեխաները, միևնույն է, ուրախանում էին ու հաճույք ստանում պարզ բաներից:

10. Ամեն բան շատ ավելի պարզ էր ու հասարակ
Նախկինում շատ բան շատ ավելի պարզ էր, քան հիմա: Ծնողները մեզ «Դիսնեյլենդ» չէին տանում, իսկ երեխաներն էլ չէին շտապում ֆուտբոլից վազել դաշնամուրի դասի: Մենք օգտագործում էինք մեր երևակայությունն ու երջանիկ էինք:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս