
«Մեսսիին գրկելուց հետո ես չեմ լվանա հագուստս»․ «Բարսելոնայի» նորեկ

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթուեյթը Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում (5:0) նորամուտը նշելուց հետո կիսվել է տպավորություններով։
Բրեյթուեյթը նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում հանդես գալու, գոլային փոխանցում անելու և Մեսսիի նման ֆուտբոլիստի հետ նույն թիմում խաղալու համար։
«Մեսսիին գրկելուց հետո ես չեմ լվանա հագուստս»,- նշել է «Բարսելոնայի» նորեկը։
Կատալոնական թիմի նորեկը առաջին իսկ խաղում կարողացել է մասնակցություն ունենալ վերջին 2 գոլերում։
Սիրարփի Աղաբաբյան