Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու իրավաչափության մասին 168.am-ի հարցերին պատասխանում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Ոլորտի պատասխանատուները և աշխատակիցները պետական նախարարին են ներկայացրել նախապես հանձնարարված ցուցումների կատարման ընթացքը և հաջորդականությունը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով:
Ոստիկանությունում մարտի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Արսեն ջան, կորոնավիրուսի վերաբերյալ քո գնահատականներին արդեն երկու ամիս է ծանոթ ենք։
Պարետատունն արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել Զանգվածային լրատվության միջոցների կողմից:
Արտակարգ դրության պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը։
Դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած ակտերը չեն քննարկվում այլ կատարվում են ամբողջ ծավալով:
Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը:
168.am-ին «Փեթակ» առևտրի կենտրոնից հայտնեցին, որ իրենք այսօր աշխատում են։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ:
Երեկ՝ մարտի 16-ին, կառավարության որոշմամբ ՀՀ-ի ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն, ինչով պայմանավորված՝ որոշակի հաստատությունների աշխատանքը դադարեցվեց:
Ռուսական Utair Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան:
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ.
Ղազախստանի նախագահին կից արտակարգ դրությունն ապահովող պետական հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 19-ից կարանտինային ռեժիմ սահմանել Նուր-Սուլթանում և Ալմաթիում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ:
Ինչպես առավոտյան տեղեկացրել էինք, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պաճառով տեղի չունեցավ:
Երևանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքներում ներգրավված բժիշկների որոշակի խմբի համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Զինված ուժերը պետք է բերել բարձր մարտական պատրաստվածության։ Սա կանոն է, որից շեղվել չի կարելի։
Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։