Բաժիններ՝

Որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս մի քանի ուղղությունների սպասարկումը

Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:

Մասնավորապես, չեղարկվել են «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը: «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը չեղարկել է իր կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը:

«Ռայանէյր» ավիաընկերության կողմից չեղարկվել են ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ չվերթենրը ընթացիկ տարվա մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ: Չեղարկվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի):

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է իր կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։ «Քաթար Էյրվեյզ»-ը չեղարկել է Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը: «Բելավիա» ավիաընկերությունը չեղարկել է Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը:  Չեղարկվել են նաև «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը:

Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը չեղարկել է «Էյր Կաիրո» ավիաընկերությունը: «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից չեղարկվել են Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ընթացիկ տարվա մարտի 28-ը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից չեղարկվել են Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ընթացիկ տարվա մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,:

Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղությամբ մարտի 21, 24-ի չվերթերը չեղարկել է «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերությունը:  Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 19, 20-ի կանոնավոր չվերթերը չեղարկել է «Ֆլայդուբայ» ավիաընկերությունը: Չեղարկվել են նաև «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը, ինչպես նաև «Ավստրիական ավիաուղիներ»-ի ընթացիկ տրվա․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան։

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավոր են արագ զարգացումներ և փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել և հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։

Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս