
Եվրո-2020-ը հետաձգվեց մեկ տարով

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով:
Նման որոշում ընդունվեց ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այս մասին գրում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Թվիթերի էջը:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ այս տարի Եվրո-2020-ը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: