Արտակարգ դեպք Վանաձորում. փողոցում հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի
Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: