
Իգոր Ղահրամանյանը նշանակվել է ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ի սրտե շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ, հույս ունենք փոխգործակցության և արդյունավետ համագործակցության», — հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։