«Գնա´ էլի, գնա՛… Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը… Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա՛…»

Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գնա՛, որ մնանք․․․
Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանած կապիտուլյանտը, երկիրը նոյեմբերի 10-ից դժգույն ու դժբախտ դարձրած գործակալը երկուս ու կես տարի այնքան չարություն, ատելություն, դաժանություն ու վանդալիզմ սերմանեց ժողովրդի մեջ, այնքան մարդկանց հանեց իրար դեմ, այնքան վատ վիճակի հասցրեց երկիրը` կրթությունից, տնտեսությունից ու առողջապահությունից սկսած, ավարտած զրոյական անվտանգությամբ, որ այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում: Երբեմնի անվտանգ երկրներից մեկը դարձել է ամենաանապահով տեղը թե´ բնակության համար, թե´ զուտ գոյատևման:

Գնա´ էլի, գնա՛… Քայքայեցիր երկիրը, ոչնչացրեցիր արժեքները, խարխլեցիր պետականության հիմքերը… Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա՛…
#գնա_որ_մնանք»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031