«Ում համար 5000 զոհի արյունը զրո չէ, պետք է ոտքի կանգնի». Շարմազանով

«Հողատու Նիկոլը հայտնի է միայն իր ստախոսությամբ, մուտիտներով ու կռուտիտներով։ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ միջազգային հանրությունը սատարում է հայկական կողմերի դիրքորոշումը, դրա վառ ապացույցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են, որից հողատու Նիկոլը Ալիևի հետ միասին հրաժարվեց»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի նույն Դուշանբեի վերելակի ընկեր Ալիևը հոկտեմբերին Կառավարության նիստում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո, միջազգային հանրությունն իրեն ճնշում էր ճանաչել Արցախի անկախությունը։

«Եթե միջազգային հանրությունը մեզ «օկուպանտ» էր համարում, այդ ինչպե՞ս էին Ալիևին ճնշում, որ ճանաչեր Արցախի անկախությունը։ Նիկոլ Փաշինյանը, բացի ստախոսությունից, բանսարկություններից, որևէ բան չի կարող անել, նա պրծած գործիչ է, քաղաքական դիակ։ Նրա այսօրվա լայվը հուսահատության վերջին ճիչն էր, և խնդրում եմ նրան այլևս մեկնաբանելու կարիք չկա։ Նա ժամ առաջ պետք է հեռանա, որովհետև նրա մեկ ժամ ավելի մնալու արդյունքում մենք տարածքներ ենք կորցնում, արդեն GPS-ով ենք Հայաստանում տարածքներ կորցնում։ Ի՞նչ Խորհրդային Ադրբեջանի սահման, եթե այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, եթե այդ հողատուն՝ իր թիմով, չգիտի, ասեմ, որ այսօրվա Ադրբեջանը Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է։ Ներողություն արտահայտությանս համար՝ սատանան էլ Աստծո մոտ իր մեղքը չի ընդունում, դրա համար էլ Աստված վզից բռնեց՝ շպրտեց ներքև, հիմա ժողովուրդն իր վզից պետք է բռնի և օրենքով սահմանված կարգով շպրտի ներքև»,- շեշտեց Էդուարդ Շարմազանով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս