Բաժիններ՝

«Ավելի քան վստահ եմ, որ այդ փոփոխության նախաձեռնողները անձնական շահ են հետապնդում․․․»․ Էդուարդ Հովհաննիսյանը դիմել է Նարեկ Զեյնալյանին

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմում եմ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ 02․12․2020 կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում ԱՆ փոխնախարարներ Լ․Նանուշյանի և Ա․Ավանեսյանի կողմից ՄԻԱՎ-ի օրենքի փոփոխությունների վերաբերյալ տրամադրված հիմնավորումների և տեղեկատվության գերակշիռ մեծամասնությունը կեղծ է, մանիպուլյատիվ, չունի որևէ մասնագիտական հիմնավորում։ Օրենքի փոփոխման հրատապությունը չի բխում երկրի շահերից և բացարձակ կապ չունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման հետ։

Ավելի քան վստահ եմ, որ այդ փոփոխության նախաձեռնողները անձնական շահ են հետապնդում․․․

Ինչպես բազմիցնս բարձրաձայնվել է, այս օրենքի նման փոփոխությունը կազմաքանդելու է ՄԻԱՎ վարակի ախտորոշումը, համաճարակաբանական հսկողությունը, մոնիտորինգը և գնահատումը, և, առհասարակ, ոլորտի կազմակերպված և համակարգված լինելը՝ այն ամենը, ինչով Հայստանը երկար տարիներ եղել է տարածաշրջանի առաջատար և օրինակ ծառայել այլ երկրների համար։

Կոչ եմ անում որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել Հայաստանում ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ոլորտի զարգացման ակունքներում կանգնած մասնագետների հետ, որոնց շնորհիվ ոլորտը զարգացել, ստացել է համաշխարհային ճանաչում և դարձել օրինակելի երկիր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս