«Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել՝ միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ

«Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել սոցիալական ցանցում ՝ նշելով, որ միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

«Ես Արսենն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը: Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։ Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։

Այսօր, մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։

Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Պատիվ ունեմ»,-գրել է Արսեն Բաբայանը։

Ֆլեշմոբին միացել են «Հայրենիք» զորախմբի բազմաթիվ զինվորներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031