«Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։
Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։

Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հաձկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավոդվածության։

Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալն ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։

Եվ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Սա ի՞նչ է, եթե ոչ դավադիր քաոս։

ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը եւ ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։

Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլեւս իրականություն է։

Մի քիչ էլ հապաղենք, եւ ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan».

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031