Բաժիններ՝

Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: Այս մասին Լավրովն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031