«Եթե ԱԱԾ-ն պատվախնդիր տնօրեն ունենար, ապա կառաջարկեր ըստ վերադասության, օր առաջ պաշտոնանկ աներ այդ սպային, իսկ սրա նմաններով կզբաղվեր Հատուկ քննչական ծառայությունը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ մի կերպ չէի ցանկանում անդրադառնալ Պետական պահպանության վարչության այս անհասկանալի համազգեստով պետին։ Բայց չի ստացվում, որովհետև աչքներիս առաջ համակարգ է ոչնչանում, պատիվ ու ուսադիրներ են ոտնակոխ արվում, հայրենիքին տրված երդում է դրժվում։

Ես պատկերացնում եմ համակարգի այն աշխատակիցների, վետերանների դեմքների արտահայտություններն ու վերապրումները, ովքեր իրականում ծառայում են օրենքին և ժողովրդին ու տեսել են ակցիայի մասնակցին ոտքով հարվածող բարձրաստիճան սպայի կադրերը։

Եթե ԱԱԾ-ն պատվախնդիր տնօրեն ունենար, ապա կառաջարկեր ըստ վերադասության, օր առաջ պաշտոնանկ աներ այդ սպային, իսկ սրա նմաններով կզբաղվեր Հատուկ քննչական ծառայությունը։

ՀԳ. Գրառմանս մեջ փոփոխություն մտցրեցի, որովհետև պարզվեց ավելի ահավորը, վերոնշյալ սպան ԱԱԾ-ի բարձրաստիճան սպա է։»։

 

Ոչ մի կերպ չէի ցանկանում անդրադառնալ ՊՊԾ գնդի այս անհասկանալի համազգեստով հրամանատարին։ Բայց չի ստացվում, որովհետև…

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 29, երեքշաբթի

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031