
«Աղքատությունը ներառում է նաև ոգին, ինչի բացակայությունն էլ դավաճանության ու ազգադավության պատճառ է հանդիսանում». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մոտիվացնող:
Մարտաս առաջին դասարան է: Կարդալ է սովորում, նեղվում էր, թե բա դժվար է, չեմ ուզում:
Ասում եմ, բոլորի համար էլ դժվար է, շատ որ անես կհեշտանա:
Ասում եմ, եթե չսովորես աղքատ ես լինելու:
Ասում է, աղքատն ինչ է:
Ասում եմ աղքատը թույլն է, աղքատը հաճախ է սոված մնում, աղքատը հագուստ և այլ իրեր չի կարողանում գնել, աղքատը խեղճն ու անօգնականն է, նա վատ է ապրում:
Երեխային աղքատության նյութական մասն եմ հիմնականում բացատրել` վեց տարեկանին ընկալելի լինելու համար: Այլապես, աղքատությունը ավելի լայն հասկացություն է, ու դա, օրինակ, ներառում է նաև ոգին, ինչի բացակայությունն էլ դավաճանության ու ազգադավության պատճառ է հանդիսանում:
Բացտրելուց հետո հարց եմ տալիս: Դու ուզո՞ւմ ես աղքատ լինել: Ասում է` ոչ:
Դե ուրեմն սովորիր, շատ սովորիր, սովորիր, որ ուժեղ լինես»: