Բաժիններ՝

Ապօրինի ծառահատում՝ «Դիլիջան ազգային պարկում»

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Կամարինի փողոցի 30-ամյա մի բնակիչ «Դիլիջան ազգային պարկում» բոխի է ապօրինի հատել:

Տեղեկությունների իսկությունը ստուգելիս ոստիկաններն ազգային պարկի «Շամախյան» տեղամասում հայտնաբերեցին ոչ միայն կտրված բոխու թաց կոճղը, այլև կասկածյալի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի հետնամասում ծառից ստացված փայտանյութն էր:

Մեքենան, վառելափայտով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, վնասի չափը պարզվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031