ՀՀ կառավարությունը շտապօգնության մեքենաներ է նվիրաբերում Արցախին

ՀՀ կառավարությունը Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապօգնության մեքենաներ:

Նախագծով առաջարկվում է շտապօգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031