«Տղերք, ձեզ հարցրե՞լ ա, որ գիշերը թաքուն Արցախը տվել ա թուրքին». Էդուարդ Շարմազանովը՝ ոստիկաններին
«Նման տեղեկություն չունենք, որ ինքը դուրս է եկել. նոր կրթության նախարարն էր ուզում գաղտագողի դուրս գալ, թույլ չտվեցինք, քաղաքացիները թույլ չտվեցին: Ես այլ բան չեմ տեսել»,- Կառավարության առջև 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի ու կառավարության անդամների՝ Կառավարության շենքից դուրս գալու մասին հարցադրումներին:
Նա նշեց, որ Կառավարության առջև հավաքվել են, որպեսզի ներսում գտնվողները միահամուռ հրաժարական գրեն և գնան: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ պայքարելու է այնքան ժամանակ, մինչև վարչապետը հեռանա. «Դավաճան, հողատու, Շուշին ու Հադրութը, Ղարաբաղի 70 տոկոսը թուրքին տված, Ալիևի առջև ծնկի եկած, վիզը ծուռ, կոշիկ լիզող քաղաքական ղեկավար մեզ պետք չէ. նա մսխել է ամեն ինչ»:
Վարչապետ Փաշինյանի՝ դեպի Եռաբլուր երթին անդրադառնալով՝ քաղաքական գործիչը նշեց. «Հարա՛մ լինի այդ Եռաբլուր գնալը, դա Եռաբլուր գնա՞լ էր, սրբավայր էդպես գնո՞ւմ են՝ կզած վահաններով, ժողովրդին հրելով, գերեզմանների վրայով, զոհվածների մայրերի վրայով: Դա սրբավայր գնա՞լ էր. հարամ լինի էդպես ապրելը, հայ տղամարդը էդպես կգնա՞ Եռաբլուր: Սրբապղծություն էր. դա ուխտագնացություն չէր:
Գնացողը մենք էինք, որ հանգիստ, մոմերով, տասնյակ-հազարներով գնացինք: Ինչի գիտեք՝ այս ոստիկանները դրան հարգո՞ւմ են, որ սարքել է վահան: Ինքը թող լավ իմանա՝ Հայաստանի քաղաքացիներին տեսնելու է միայն այս ոստիկանական վահանների թիկունքում, ինքը Հայաստանում չպետք է տեղ ունենա՝ որպես ղեկավար, որովհետև ինքը հանգեցրել է պատերազմի, 5000 զոհի պատճառ է դարձել, 10 հազար վիրավորի պատճառ է դարձել, ինքն Արցախը գիշերը հանձնել է թաքուն: Տղե՛րք, ձեզ հարցրե՞լ է, որ գիշերը թաքուն հանձնել է, որ այսօր Կապան-Գորիս ճանապարհին թուրքն է կանգնած: Այ դրա համար ինքը պետք է հեռանա, սա քաղաքական պայքար չէ, սա ոչ իմ անձնական պայքարն է, ոչ Հանրապետականի, ոչ էլ՝ մեկ այլ կուսակցության. սա յուրաքանչյուր հայ մարդու պայքար է, որ հողատու ղեկավարը պետք է գնա, ու մենք պետք է ապացուցենք, որ Հայկը հաղթելու է Բելին, մենք չենք կարող հանդուրժել թուրքի առաջ կզած Նիկոլ հողատուին:
Չի՛ կարող այս պայքարը հաղթական ավարտ չունենալ»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը, ապա անդրադարձավ այսօր կայացած կառավարության նիստին.
«Հարա՛մ լինի այսպիսի կառավարության նիստը, որ անում է: Երեկ Գեղամը Նազարյանը որ խոսեց, ինքը գիշերը կարողացա՞վ քնի: Էս մարդիկ որ թուքումուր են անում… կարողանո՞ւմ է:
Ամեն ինչը պետք է տրամաբանություն ունենա. իր վարչապետ մնալու իմաստը ո՞րն է: Պարտվել է այս մարդը պատերազմում, ասել է՝ հաղթանակ, պարտություն է բերել, ասել է՝ Սարդարապատ, Կարսի հանձնումից ավելի խայտառակ Շուշիի հանձում է բերել: Ինքը 30 տարվա մարդկանց հաղթանակը մսխել է. ինքը հաղթած ժողովրդին սարքել է պարտված ժողովուրդ, ինքը մնում է՝ ի՞նչ անի, ես չեմ հասկանում:
GPS-ով հայրենիքը հանձնում է, 12 տուն էլ այսօր է Սյունիքում տվել, թող գնան այդ հարցերով զբաղվեն, անհետ կորածների հարցերով թող զբաղվի, գերիների հարցերով: Պատերազմի ավարտից հետո տասնյակ նոր գերիներ ունենք, զոհեր ունենք, մարդիկ իրենց տունն են վառում՝ դուրս գալիս, մնացել է՝ ի՞նչ անի: Ինչ հարց ես տալիս՝ ասում է՝ ռուսները կանեն, տո ա՛յ դավաճան, բա որ ռուսները կանեն, դու ինչի՞ ես հիմա էդտեղ կառավարության նիստ անում, բա դու ինչացո՞ւ ես, էլի էսօր հավաքվել եք էդտեղ՝ ի՞նչ եք անում, Ալիևի ծնո՞ւնդն էիք նշում այսօր»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում