«Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից, և ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան՝ Հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար». Արտակ Զաքարյան

ՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցինիզմի մոդեռնիզացիա

Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք ձերոնց սպանությունը, և խոսենք երաժշտության մասին»։

Նիկոլը երևի որոշել է, որ Հայաստանի ողջ բնակչությունը բաղկացած է դավաճաններից, անողնաշարներից ու դեբիլներից։ Այլապես, այսօրվա գրառումը չէր անի։

Միթե՞ 1945թ.-ին գերմանացիները պատրաստ էին Հիտլերի հետ քննարկել Գերմանիայի ապագան, եթե վերջինս արժանապատվություն չունենար, և ինքնասպան չլիներ։

Միթե՞ իտալացիները պատրաստ էին Մուսոլինիի հետ 1943թ. քննարկել Իտալիայի ապագան։
Միթե 1973թ. ին հրեաները պատրաստ էին Գոլդա Մեիրի հետ քննարկել Իսրայելի ապագան (թեև Գոլդա Մեիրն, ըստ իս բավական հաջողված ղեկավար է եղել մինչև 1973թ պատերազմը)։

Այսօր քննարկելու մեկ բան կա. Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից, և ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան՝ Հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար»:

 

Ցինիզմի մոդեռնիզացիա

Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի «եկեք մոռանանք…

Posted by Artak Zakaryan on 2020 թ. դեկտեմբերի 22, երեքշաբթի

Տեսանյութեր

Լրահոս