Արտակ Բեգլարյանը նոր պաշտոն կզբաղեցնի Արցախի գործադիր իշխանությունում

Արցախի մարդու իրավունքների պաշտոնից հրաժարական ներկայացրած Արտակ Բեգլարյանը գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: Այս մասին Բեգլարյանն ասաց դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ըստ օրենքի` պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթում հետ չվերցնեմ դիմումս կամ երկրորդ դիմումը ներկայացնեմ: Այսօր երկրորդ դիմումը կներկայացնեմ, որից հետո ԱԺ նախագահն արձանագրությունը կկազմի, կհրապարակի, այդ պահից սկսած ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից: Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ առկա ճգնաժամի հաղթահարման գործում ավելի օգտակար կլինի, քան ՄԻՊ պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031