Բաժիններ՝

Կոլումբիան և Ռուսաստանը փոխադարձաբար դիվանագետների են վտարել

Կոլումբիայի իշխանություններն իրենց տարածքից ռուսաստանցի երկու դիվանագետների են վտարել լրտեսության մեջ կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Noticias Caracol-ը: Կոլումբիայի կառավարության աղբյուրները W Radio ռադիոկայանին բացատրել են, որ դեռ դեկտեմբերի 8-ին երկրից վտարել են երկու ռուսաստանցի դիվանագետների:

Ենթադրվում է, որ նրանք Վենեսուելային վերաբերող տեղեկատվություն են հավաքել: ԶԼՄ-ները նշում են, որ վտարված ռուսաստանցիներն են Ալեքսանդր Բելոուսովը եւ Ալեքսանդր Պարիստովը: W Radio-ը հայտնում է, որ Բելոուսովը, ենթադրաբար, կապված է եղել Գլխավոր հետախուզական վարչության, իսկ Պարիսովը՝ Արտաքին հետախուզական ծառայության հետ: «Դրան ի պատասխան, Ռուսաստանի իշխանություններն իրենց տարածքից վտարել են երկու կոլումբիացի դիվանագետների, որոնք աշխատում էին Մոսկվայում»,-իր կայքում հաստատում է ռադիոկայանը: Կոլումբիայի միգրացիոն ծառայության ղեկավար Խուան Ֆրանսիսկո Էսպինոսան հաստատել է երկրից երկու ռուսաստանցի դիվանագետների մեկնելու փաստը, հաղորդել է Blu Radio ռադիոն:

«Դեկտեմբերի 8-ին մեր տարածքը լքել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք աշխատում էին Կոլումբիայում ՌԴ-ի դեսպանությունում»,-հայտարարել է նա: El Tiempo-ն, վկայակոչելով կոլումիական աղբյուրների, պնդում է, որ երկու ռուսաստանցիները պատրաստվում էին ռազմական բնույթի տեղեկատվություններ, ինչպես նաեւ տնտեսության վերաբերյալ տեղեկություններ հավաքել: Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր երկրում օգտակար հանածոների թեման, նավթային ենթակառուցվածքի, էլեկտրացանցերի եւ հիդրոէլեկտրակյանների մասին տեղեկատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս