Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուսումնասիրում է COVID-19- ի դեմ Pfizer-ի և BioNTech –ի պատվաստանյութից ալերգիայի դեպքերը

ԱՄՆ սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունն (FDA) ուսումնասիրում է լուրջ ալերգիկ ռեակցիաների հինգ դեպք այն մարդկանց մոտ, ովքեր ստացել են Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության պատվաստանյութերի վարչության պետ Փիթեր Մարքսը:

«Դեպքերի ընդհանուր թիվը, որոնք մենք ուսումնասիրում ենք, շուրջ հինգն է», – ասել է Մարքսը:

Նրա խոսքով ՝ տարբեր նահանգներից ստացվել են ալերգիկ ռեակցիաների մի քանի դեպքերի մասին հաղորդումներ: Գերատեսչության մասնագետները դրանք մանրակրկիտ ուսումնասիրում են: Մարքսը նշել է, որ ռեակցիաների պատճառ կարող էր լինել պատվաստանյութի մաս կազմող պոլիէթիլենգլիկոլը, բայց դա դեռ հաստատ չի կարելի ասել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ալյասկա նահանգի երկու բուժաշխատողներ բժշկական օգնության կարիք ունեն BioNTech- ի և Pfizer- ի պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո: Նրանցից մեկը հոսպիտալացվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս