
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Աստանա»-ն անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը:
Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ: