
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.90C (1981 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.70C (1975 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C