«Այս իշխանությունը լեգիտիմ չէ, ոտքից մինչև ուսերը․․․»․ Դավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր տեղեկացա, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը ներկայացրել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմյանի թեկնածությունը։
Գայանեն, իհարկե, իր կարողություններով տարբերվում է մյուս իմքայլականներից: Այս ընթացքում վստահաբար արել է ավելին, քան ֆեյսբուքում «վարչապետս», «գերագույն գլխավոր հրամանատարս», «NIKOOL», «ամենալավ քաղաքապետս» ոճի գրառումներ կատարելը։ Նա, որպես ավագանու անդամ իսկապես գործ է արել։
Բայց չեմ հասկանում երկու հանգամանք․ ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, ով անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի, իսկ հիմա պետք է աշխատի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների և բազմաթիվ այլ համայնքային կառույցների ղեկավարների հետ։
Եվ վերջապես․․․ ինչպե՞ս կարելի է համաձայնել այս իշխանության հետ անցնել ճանապարհ, անգամ քաղաքային մակարդակում, անգամ մի քանի ամիս ժամկետով։
Այս իշխանությունը լեգիտիմ չէ, ոտքից մինչև ուսերը․․․»։