4000 զոհ ունենք, 4000 զոհի մոտ ով կարող է խոսել․ Ռուբեն Մխիթարյանը կոչ է արել այսօր Ազատության հրապարակում մոմավառությամբ հարգել նրանց հիշատակը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով այսօր 18։00-ին հավաքվել Ազատության հրապարակում, որտեղ մոմավառություն է տեղի ունենալու ի հիշատակ Արցախում զոհվածների։

Նա իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել այսօր չխոսել:

«4000 զոհ ունենք, 4000 զոհի մոտ ով կարող է խոսել, այսօր ծպտուն չհանեք։ Մենք էդ տղաներից 1400-ի անունը գիտենք, անուն առ անուն պիտի կարդանք էնտեղ»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս