«Երկնքում անեծք է կախվել ու դա ոչ մի տեղ չի տանի»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարև ձեզ, երեկ չեմ գրել և շատ նամակներ եմ ստացել:
Հարգելիներս, գիտեմ բոլորիդ զայրույթը, գիտեմ որ ազգը ցասման մեջ է, գիտեմ, որ զգացողություններդ տարբեր են, գիտեմ էմոցիոնալ դաշտը շատ սուր է: Ըմբռնումով եմ մոտենում բոլոր գրառումներին, թե՛ սուր, թե՛ մեղմ: Ես ձեզանից մեկն եմ ու իմ զգացողությունները ձերինից տարբեր չեն, ես էլ եմ զայրանում, ես էլ եմ նեղանում, ես էլ եմ կռվում, լացում, բայց ես չեմ անիծում:
Երկնքում անեծք է կախվել ու դա ոչ մի տեղ չի տանի: Թեև դրա ծանրության տակ էլ ես շարունակում եմ գործել, որովհետև իմ նպատակները միշտ եղել են մաքուր և արդար իմ երկրի և ազգի համար: Ես չե՛մ հարմարվում ու գործում եմ, չե՛մ հարմարվում ու պայքարում եմ, չեմ հարմարվում ու փորձում եմ նախապայման ստեղծել իրադրությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը շտկելու, բայց վաղվան ավելի լավ պատրաստվել է պետք, ավելի ճիշտ պատրաստվել է պետք ու էդ պատրաստվելու համար գործել է պետք: Երբեք չեմ մտածել, որ իմ փոխարեն ուրիշը գործի, երբեք չեմ մտածել, որ պահը գա նոր գործ եմ, երբեք չեմ գործել պահի ազդեցության տակ՝ մտածելով «ես»-ի մասին ու սա է իմ ապրելակերպն է ու ես փոխվել չեմ կարող:
Երբ պատգամավոր չէի, էլի ընկերներիս հետ իշխանավորի գործ էինք անում ու ամեն օր էինք անում, շատերի փոխարեն էինք անում, որովհետև ազգի առողջ պահպանությունը մեր առաքելության մեջ էինք ներառել, երբ դարձա պատգամավոր, իմ առաքելության միջից այս կետը չջնջվեց , այլ ավելի հոծ դարձավ ավելի առաջնային և ես էլի գործեցի, գործում եմ և գործելու եմ: Ծանր է ինձ համար էլ ու վստահ եմ, չե՛ք կասկածում, բայց ես հանձնվողը չեմ և կռվելու եմ մեր զինվորի ոգով, մեր զինվորի նպատակով, մեր զինվորի պահանջով: Ուստի խնդրանքս է, անեծքը երկինք կախելու ու դարավոր անեծքների շերտը հարստացնելու փոխարեն, բերե՛ք գործենք ամեն օր, բերե՛ք գործենք շարունակաբար, չնայենք, որ էլ պետք չէ, այլ գնահատենք, որ միշտ պետք է ու գործով հաղթենք:
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եք հույզերի տեղատարափում շատ վատ բաներ ասել, բայց թևերդ կտրված մի պահեք, մենք դեռ զենք ունենք բռնելու, մենք դեռ ճախրելու ենք, թեև կոտրված արծվի պատրանքը կիսատ է:
Հարգանքով ՝ ձեր Սոֆյա»։