Բաժիններ՝

Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան

Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են:

«Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա բեռ է ուղարկվել: Ապրանքների հավաքագրումն իրականացվում է մեր դեսպանատան ցուցակին համապատասխան: Ուղարկվել են քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր, առաջին անհրաժեշտության պարագաներ, գուլպա, ձեռնոց և այլն: Հուսահատվել չկա, մեր աշխատանքը շարունակվում է»,-նշեց Էդգար Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին բժշկական միկրոավոտբուսներ կուղարկվեն Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30