«Դավաճանին դավաճանելը դավաճանություն չէ».Աղվան Վարդանյանը «Իմ քայլի» պատգամավորներին կոչ է անում դուրս գալ խմբակցությունից
«Այս ամենը, ինչ որ կատարվում է, բացարձակապես իրավազուրկ է, որևէ հիմք այստեղ լինել չի կարող՝ ակնհայտ է: Կալանավորում են այն մարդկանց, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում այնտեղ են եղել: Ես շատ լավ ճանաչում եմ Աշոտին Մինասյան, նաև մյուսներին և ուղղակի վերջին ստորությունն է նման քայլերի գնալը»,- Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողնրեի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը ու դրա շրջանակներում առաջադրված մեղադրանքներին:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ձերբակալություններն ու առաջադրվող մեղադրանքները մեկ պատճառ ունեն:
«Պատճառը՝ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Ինչո՞ւ չի ուզում, որովհետև վախենում է, վախկոտ է: Դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան: Առիթ կլինի, կխոսենք այս մասին: Հոգեվարքի մեջ է այս իշխանությունը, ամեն քայլի պատրաստ է գնալու մի քանի օր երկարաձգելու իր դավաճանական գործը»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այս ամենից դուրս գալու համար 2 բան է պետք անել: Առաջինը՝ շատ ավելի զանգվածային ընդվզումն է:
«Հանրությունը, որ արդեն կամաց շոկից դուրս է գալիս, պետք է շատ ավելի զանգվածային համախմբում տեղի ունենա: Վաղը դրա առիթը կա՝ ժամը 17.00-ին հերթական հանրահավաքն է և ուղղակի պետք է պարտադրել այս իշխանությանը հեռանալ: Ոչ միայն Ազատության հրապարակում, այլև բակերում, թաղերում, գյուղերում, ամենուրեք պիտի կազմակերպված շարժումը թափ ստանա»,-նշեց Ա. Վարդանյանը:
Երկրորդ քայլը, ըստ Աղվան Վարդանյանի, իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին իմքայլականների հանդեպ բարոյական կամ այլ կարգի ճնշում գործադրելն է, որ դուրս գան «Ին քայլ»-ից:
«Իմքայալական պատգամավորները պիտի հասկանան, որ այն անգործությունը կամ այն կեցվածքը, որ իրենք ունեն, ուղղակի մասնակցություն է դավաճանությանը: Նրանք պիտի մի պարզ բան հասկանան, իմքայլական պատգամավորները: Նրանք, ես գիտեմ՝ ինչ են մտածում: Մտածում են, որ «եթե մենք հիմա թիմից դուրս գանք, մեզ կասեն՝ «թիմին դավաճանել եմ»», բայց նրանք պիտի հասկանան, շատ պարզ բան՝ դավաճանին դավաճանելը դավաճանություն չէ: Եվ այդ մարդիկ ապրում են ձեր հարևանությամբ, ձեր գյուղերում, ձեր քաղաքներում, ձեր թաղերում: Մարդիկ, որ ասում եմ կազմակերպվել-ինքնակազմակերպվել, պիտի գնան հանդիպեն էդ մարդկանց, էդ մարդկանց տուն պիտի գնան, բացատրեն, ասեն, որ «հարգելի պատգամավոր, այսօր միակ տարբերակը ձեր քիչ թե շատ մարդկային դեմքը պահելու համար, դուրս գալ «իմ քայլը» խմբակցությունից, դառնալ անհատ պատգամավոր և սպասել դեպքերի հետագա զարգացմանը»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, թե իր համզոմամբ սա հարցի կարգավորման սահմանադրական ճանապարհն է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: