Փաշինյանը խնդրել է թուրքին մեզ մի քանի օր անց հայրենազրկել, սրա համա՞ր եք նրան շնորհակալ. Աննա Մկրտչյան
Այսօր ժամը 18:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ նիստով քննելու է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի պաշտպանների՝ Վ․ Բաղդասարյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ԱԱԾ-ի՝ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդությունները:
«Այդ տականքը չի բավարարվել մեր հայրենիքի հողերը, մեր հայրենիքը ու մեր զինվորների արյունը ծախելով և 2.5 տարի է իր արտաքին տերերին ծառայումյ է հլու ու հնազանդ՝ փորձելով բոլորիս էլ ծնկի բերել, ինչպես ինքն է ծնկի եկել անհայտ ուժերի, Հայաստանի կործանումը ցանկացող ուժերի առջև:
Ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել, որ ինքը Վահրամ Բաղդասարյանին ու մնացյալներին կարող է մեղադրել միանգամից իրեն սպանելու մեջ, արդեն սպանած լինելու մեջ, ոչ թե նախապատրաստության կամ փորձի: Այդքան անհեթեթ է այդ մեղադրանքը»,- դատարանի բակում ելույթ ունենալով ասաց իրավաբան, ՀՀկ անդամ Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց «անթասիբ» անվանելով ինքն իրեն նկատի ուներ ու հիմա էլ զինվորներին ստիպում է, որ իրենց զենքը դնեն ու ծնկի գան, լսեն, թե ինչպես են Շուշիում մուղամ երգում:
«Սա է Նիկոլ Փաշինյանը: Այսօր ամբողջ ընթացքում հրճվում է, որ հետաձգել է, թուրքին խնդրել է, ադրբեջանցում խնդրել է, որ թողնեն մի քանի օր էլ, մի քանի օրվա ընթացքում ավել հայրենազրկեն մեզ: Սա՞ է Նիկոլ Փաշինյանը: Սրա՞ համար ենք Նիկոլ Փաշինյանին շնորհակալ»,-ասաց Աննա Մկրտչյանը:
Նշենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ կանխվել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս կասկածանքով ձերբակալվել են ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: