«Ձեր իշխանությունը սպառվում է. այն անհնար է Ֆեյսբուքի ֆեյքերով պահել». Էդմոն Մարուքյան

ԱԺ նիստ գումարելու համար բավարար թվով ստորագրություններ  ունենք և նիստ կարող ենք հրավիրել՝ ԱԺ խորհրդի նիստ կայանալու դեպքում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Տիկին Լենա Նազարյանը ժամանեց, խոսեցինք նրա հետ, ես ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Եվ դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել, որից հետո 20:15 նիստը գումարվեց, և 7 մարդ էինք՝ տիկին Նազարյանը, ԲՀԿ խմբակցության այն անդամները, որոնք խորհրդի անդամ են, և ԼՀԿ-ից ես և պարոն Խաչատրյանը: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորումը բաց է դեռ 2 ժամ»,- նշեց նա:

Ըստ Մարուքյանի՝ ստորագրվել է կապիտուլյացիայի մի խայտառակ փաստաթուղթ:

«ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, ՀՀ ժողովուրդը 73 տոկոս ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք, 88 պատգամավորից մեկ մարդ է եկել՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Իշխանությունը միայն վայելելու համար չի, դա նաև պատասխանատվություն է, ռիսկեր, և եթե այդ իշխանությունը ստանձնել եք այդ պատասխանատվությամբ և ռիսկերով, էկեք մի բան ասեք: Էկեք ասեք՝ լավ ենք արել, որ այդ պայմանագիրը ստորագրել ենք, որ մեծամասնություն ենք, տենց ենք որոշել: Էկեք ասեք՝ լավ չենք արել, մի լուծում տանք, էկեք մի բան ասեք: Այս իրավիճակը չեք կարող անվտանգության հետ կապել, որովհետև անվտանգությունն ապահովված է, որևէ խնդիր չկա, հանգիստ կարող եք գալ նիստի: Դուք այս պահին իշխանություն ունեք, ձեր իշխանությունը սպառվում է, այլևս չի լինելու այսպես, որ դուք չգաք նիստերին, ժողովրդին թողնեք փողոցներում, տանը, իրենց հարցերով, հուզմունքով, ցասումով»,- լրացրեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունն անհնար է Ֆեյսբուքի ֆեյքերով պահել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս