Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք Կառավարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջում են հստակեցնել իրենց որդիների ճակատագիրը, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում, վստահ են՝ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ իրենց տղաների տեղը չգիտի։
Կարծում եմ, որ իրենք, բնականաբար, ավելի վաղ ժամանակահատվածում են պատրաստվել սրան: Խնդիրը ոչ այնքան իրավական տիրույթում է, որքան քաղաքական: Նպատակն ահաբեկելն է նախ՝ ընդհանուր բնակչությանը, ապա՝ զինվորական գործում ներգրավված անձանց: Իհարկե, եթե անմիջապես սկզբնական հետապնդումներն իրականացնեին հրամանատարական կազմի նկատմամբ, շատ ցայտուն կլիներ միջազգային հանրության աչքերում դրանց՝ քաղաքական հետապնդումների բնույթը:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է՝ փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն: ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է: Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Արցախի փողոցի28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել:
ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։ 30 համակարգչից բաղկացած սենյակից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Խորխե Վալդանոյի հետ «Movistar»-ի եթերում հարցազրույցի ընթացքում Անտուան Գրիզմանը խոսել է այն մասին, որ թիմի նախկին մարզիչ Կիկե Սետյենը 2 րոպե խաղաժամանակ էր տվել իրեն իր նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում։
Չնայած օրերս Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման կոչ անող բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքը միանշանակ չէ, և Ֆրանսիան հայտարարում է, որ չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, հենց Արցախի կարգավիճակի հարցի շուրջ էլ ներկայումս ծավալվում են կարևոր զարգացումները։
Ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու ընդունել են Պաշտպանության նախարարությունում։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դիեգո Մարադոնայի մասին:
Հոլանդիայում մահացել է Անահիտ Չարենցի դուստրը՝ բանաստեղծուհի Հասմիկ (Աստրիդ) Չարենցը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։
Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել:
Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են պաշտպանության նախարարի հետ. ՈՒՂԻՂ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում որոշման մի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր նախարարությանը հատկացնել շուրջ 460 միլիոն դրամ։
Արցախցի լրագրող, Armedia կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Կարինե Օհանյանը 12 ժամով միացել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հացադուլին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյեմբերի 28-ին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
«Ապրում ենք բարեկամի տանը՝ ես, սկեսուրս ու 4 անչափահաս երեխաներս: 3 տղա ունեմ, 1 աղջիկ: Ամուսինս դիրքերում է: Շոր չունենք նորմալ, երեխաները դուրս գալու համար տաք հագուստ չունեն, ցրտել է, դուրս չեն կարողանում գալ: Պետք է վճարենք նաև կոմունալները, հետաքրքրվել ենք, ասել են, որ դրանք չվճարելու համար տարբերակ գտնել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լիանան:
Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումներն ու հրատապ միջոց է կիրառել 11 ձերբակալված անձի և 3 ձերբակալվածի առնչությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը:
Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։ Նրանց անելիքը մնացել է միայն հրաժարական տալը և, երևի թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հարցերին պատասխանելը։ Անհրաժեշտ է մտածել հետագա անելիքների մասին։ Մեզ այսուհետ պոպուլիստ «փրկիչներ» պետք չեն, մեզ իրական ու իրատեսական գործ անողներ, պետության համար հարց լուծողներ են պետք։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր նոյեմբերի 27-ին գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է:
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը:
Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել:
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Մոսկվա էին մեկնել Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացոիցիչներ Իշխան Սաղաթելյանը և Արմեն Ռուստամյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նրանք Մոսկվայում ռուսաստանյան քաղաքական շրջանակների հետ ակտիվ հանդիպումներ են ունեցել։
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Միքայել Պողոսյանը հիասթափված է իշխանություններից, իրեն տապալված է զգում
Տեսե՛ք ամենավերջին ցայտուն օրինակը Լենա Նազարյանի՝ Հ1-ում հարցազրույցն էր, որտեղ, ի զարմանս ինձ (չնայած հիմա հասկանում եմ` ինչու), Հ1-ի հարցազրուցավարը մեկ-երկու չնախատեսված հարցեր տվեց, և մենք տեսանք՝ ինչ կատարվեց: