Հանձնվեցին որպես հող՝ անգույն և անբովանդակ, հանձնվեցին որպես պատմությունից զուրկ Հայրենիքի մաս… Համակերպվել այս իրողությանը՝ դժվար է, բայց առավել քան դժվար է հասկանալ այն հայ զորականին, ով ազատագրելով այդ տարածքներն՝ ընկավ… Ընկավ, հավատալով, որ ապրողներն արժանի են լինելու իր թողած ժանագությանը…
Այն, ինչ անում է պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետեւանքով իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ ոչ այլ ինչ է քան ադրբեջանական Աբու Ղրեյբ ու Գուանտանամո: Միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներով շարունակվող պատերազմական հանցագործություններն այլեւս միայն Ալիեւի ու ադրբեջանի ժողովրդի պատասխանատվությունը չէ: Անգործության ու լռության համար պատասխանատու է ողջ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը, առաջին հերթին` այս հայտարարությունը բանակցած երրորդ պետությունը` Ռուսաստանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը, որին ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։
«Թող այսօր ասեն էդ Պաշտպանության բանակի զորամիավորումները, որ չոլում թափած են, 45 օր դիրքերում ռումբերի տակ, ընկեր կորցրած, հարազատ կորցած, տրամվա տարած, թող մեզ այսօր պատասխան տան՝ էդ երեխաներն ի՞նչ կարգավիճակում են մինչև հիմա ու մինչև ե՞րբ պետք է մնան:
Մի խումբ խմբագիրներ այցելում են կառավարության դիմաց հացադուլ անողներին. ՈՒՂԻՂ
Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ին կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։
Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
ԱՀ ոստիկանությունը հատուկ անցակետերում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»:
Մամուլում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անցնում իշխանությունը հանձնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, քանի որ մտահոգված է իր ապագայով և կարծում է, որ եթե նախկիններն իշխանությանը գան, ապա իր պատիժն անխուսափելի է լինելու։
2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարաների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Օ.-ն: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Ֆուտբոլի Եվրոպայի մի շարք առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ նոյեմբերի 27-ին, խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:
Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։ Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել եւ չեն պատժվել։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակաբար ՄԻԵԴ է ներկայացնում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հանգիստ դիտում էինք, թե ինչպես է իշխանությունը դատարանների դռները փակում, գեներալներին ու նախկին նախագահներին ապակեպատ վանդակներում նստեցնում, պետական ողջ համակարգը քանդում՝ առանց տեղը ինչ-որ բան դնելու։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարյուրից ավելի ռազմագերիների ու նաեւ անհետ կորածների հարցերով զբաղվում են բազմաթիվ կառույցներ ու ինստիտուտներ․ ՊՆ համապատասխան հանձնաժողովը, Կարմիր խաչը, Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես նաեւ այս հարցերով մասնագիտացած ՀԿ-ներ ու փաստաբաններ։ «Իրավական ուղի» կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ, զբաղվում է այս պատերազմի ժամանակ ռազմագերի վերցված շուրջ 40 անձանցով եւ նրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հաղորդումներ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։
Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտված հողատու, ժամանակին հայրենիք ազատագրողներին ասում էիր՝ «եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։ Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ եւ այլ ճնշումներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։
Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 594-ի:
«Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում գոնե արտաքուստ ի ցույց դնելու, որ ամեն ինչ իրենց կողմից «վերահսկելի» է, որ հեռանալու մտադրություն չունեն, «Նոր Հայաստանից» անցում են կատարում «նոր ապագայի», նախարարներ են նշանակվում, պատգամավորները բոլորի վրա մուննաթ են գալիս, փորձում են մաքրվել դաջված խարանից Փաշինյանն անհասկանալի ուղերձ է հղում՝ փորձելով դարձյալ այլոց մեղավոր կարգել:
Նախ նշեմ, որ նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ, քանզի զենքի գնման պատվերը իջեցնում է Գլխավոր շտաբը` սկսած զինատեսակից, վերջացրած քանակով:
Սա Վահան Քերոբյանն է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը. նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է