«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»։
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա էին հրավիրել մտավորականները: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, որպեսզի կարողանա մտքերն արտահայտել:
Պարտվողներ են փնտրում, մեղավորներ փնտրում… Ես մի ֆիլմ եմ տեսել դոկումենտալ. Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոյով խոսում է կայսրը, և ցույց են տալիս՝ ժողովուրդը կանգնած է այդ սարսափելի ողբերգությունից հետո ատոմային ռումբի, բոլորը լուռ լալիս են, և Ճապոնիայի կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: Նա էլ համարյա լալով է խոսում:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Ինչո՞ւ մենք չենք կադողանում ձևավորել ինքնիշխանության մեր տեսակը, մեր շահի ու պատկերացման տեսակը։ Հենց հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են աշխատել այս ուղղությամբ մենք, որպես չձևավորված հասարակություն, օտարերկյա պատվերով սկսում ենք հոշոտել նրանց։
Ազնավուրի հրապարակում հնչում են ծափեր՝ ի պատիվ հայ զինվորի
Եթե վաղը փողոց դուրս գա 1000 մարդ, կծիծաղեն մեզ վրա, դրա համար ևս մեկ անգամ ապացուցեք, որ ազգ ենք. Մհեր Մկրտչյան
Բուենոս-Այրեսում էլ դուրս եկեք փողոց` այն տղերքի նկարներով, որոնց ծնողը չի կարողանում թաղել. Արմեն Գրիգորյան
Մի խումբ մտավորականներ հավաքվելով Շառ Ազնավուրի հրապարակում ՝ փորձեցին լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհայտ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։
«Մեր լրատվամիջոցին մոտավորապես 20 տույժ-տուգանքների որոշումներ են եկել, մենք որևէ հրապարակում չենք հեռացրել և հայտարարում էինք, որ չենք ենթարկվելու։ Մեր՝ լրագրողներիս կոչումն է, որպեսզի կարողանանք ճշմարտությունը տեղ հասցնել, այն էլ՝ նման ճակատագրական պահին, երբ գիտես, որ օրվա իշխանություններն այդ որոշումները կայացնում են զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք նույնիսկ մեկ ակնթարթ մտածեին մարդկային կյանքերի մասին, նրանք գոնե այդ հայտարարության մեջ գոնե գերիների դուրսբերման հստակ ժամկետներ կսահմանեին»,- այս մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դերասան Հրանտ Թոխատյանի նախաձեռնած հավաքի ընթացքում որոշվեց անհայտ կորածների, գերության մեջ հայտնված զինվորների նկարներով երթ կատարել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներ։
«Պետք է ամեն ինչ անել, որ մեր գերիներին նրանք չնվաստացնեն իրենց շքերթում». Դեղտրիկյան
«Ամոթալի պայմանագիրը ստորագրելուց հետո այս աշխատանքը սկսվել է, և մեծ քանակությամբ մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս սկսել են արդեն դրանով զբաղվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արման Թաթոյանին, բրավո այդ տղայի արած աշխատանքին, որն անում է, եթե մենք բոլորս կանգնենք նրա կողքին, հնարավոր է՝ հասնենք արդյունքի։ Մենք ունենք շատ ու շատ գերիներ, ունենք շատ զինվորներ, որոնք դեռևս գտնվում են թշնամական տարածքում։ Պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են օգնել մեզ վերադարձնելու այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա, որոշ ժամանակ կանցնի՝ ուշ կլինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Տարածքների վերադարձման գործընթացը պետք է կանգնեցնել, մինչև մեր գերիները չհասնեն տուն. վաղը ուշ կլինի. Հրանտ Թոխատյան
Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում մտավորականները: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դիմելով հավաքվածներին ու նաև ողջ հայությանը՝ ասաց, որ հայ զոհված զինծառայողների դիերի և հայ գերիների վերադարձի համար աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է անի այն, ինչ ինքը կարող է:
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։
««Նախկինները հետ չեն գալու»,- այս թեզի հեղինակը, թերևս, շատերին է հայտնի և շատերն են ոգևորված այս բառախաղով… Նույն այդ «շատերը», բնականաբար հների վերադարձը մերժելով, հավատում են «նորի» լիարժեք գալուստին: Իսկ «նորն» այսօրվա իրողությունն է՝ պարտված պատերազմ, ծվատված Հայրենիք, քաղաքական ու տնտեսական անորոշություն և…»։
Հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ խմբագիրներ այսօր այցելեցին Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներին, որոնց մեջ է նաև նրանց գործընկեր Գեղամ Մանուկյանը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Ես գնացել եմ իմ երեխային տեսել-եկել եմ, ինքն էնտեղ անելու ոչ մի բան չունի»,- Կառավարության առջև հայտարարեց Պարգև Առաքելյանը, ով մեկն է այն ցուցարարներից, որոնք վարչապետից պահանջում են հստակեցում, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախում զինծառայությունը շարունակող իրենց զավակներին:
Մտավորականների բողոքի ակցիան՝ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ
Այսօր մի խումբ խմբագիրներ այցելել են Կառավարության շենքի առջև հացադուլ անողներին: Հինգ հացադուլավորներից 3-ը, այդ թվում՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը պահանջում է սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկել:
Սեպտամբերի 27-ին, պատերազմի առաջին օրը, առավոտյան ՀՀ կառավարությունը Հայաստանում հայտարարեց ռազմական դրություն, ինչը, պետք է խոստովանել, խիստ տարօրինակ էր ու անհասկանալի:
Ո՞ւմ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին, ով սպանեց այդքան մարդու, անտուն դարձրեց հազարների։ Հա՞: Ձեր «հպարտ ու ինքնիշխան» սիրտը չէ՞ր նեղվել, որ այլասերվածների թիմը իրենց առաջնորդի Դավաճան չլինելը հիմնավորում էին Պուտինի բառերով, Պուտինը լուծում է Արցախում ջեռուցման հարցերը, Պուտինի հետ քննարկվում է Սոթքի հարցը, Պուտինը հայ գերիների համար գումար է տալիս Կարմիր Խաչին, ու էլի Պուտինը, կրկին Պուտինը եւ այլն եւ այլն։
Վերջին շրջանում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելու և միջազգային հետախուզում հայտարարվել:
Արդեն 4 օր է, ինչ Կառավարության առջև, ի թիվս այլ մարդկանց, հացադուլ է անում 2008թ.-ին զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: Հարցին, թե իր պահանջի կատարման առնչությամբ գործող իշխանությունները որևէ քայլ կատարե՞լ են, Կիրակոսյանը պատասխանեց.
Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: