Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30