ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Ռուսաստանը փակել է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում եւ Ուկրաինայում։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
86 տարեկան հասակում վախճանվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (ԲԱԱ) բազմակի հաղթող Թոմ Հեյնսոնը:
«Սա սարսափելի բան ա»․ Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության մասին
Փախստականների խնդիրը Սիրիայում արհեստական է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խնդիրներ են ստեղծել նրանց վերադառնալու համար:
Ֆրանսիան մոտ օրերս առաջարկություն կներկայացնի Շենգենյան գոտին բարեփոխելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգությունը ԵՄ-ի սահմաններին:
ԱԺ «ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները քիչ առաջ եկել էին ԱԱԾ, որպեսզի օրենքի ուժով իրենց տրված իրավունքով կարողանան այցելել ու հանդիպել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք այսօր բերման են ենթարկվել:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության:
Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 14.4% և 20.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.0% և 22.4%-ով։
Սրանք այն գլխավոր հարցերն են, որոնց պատասխանը մարդիկ ցանկանում են հիմա լսել, որից հետո լինելու են շատ լրջագույն գործեր տնտեսության, զոհվածների ընտանիքների, վիրավորների, հաշմանդամների, տեղահանվածների, նաեւ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման հետ կապված, բայց դրանք երկարատեւ լուծման խնդիրներ են։
«Լսելով իմ երկրում տիրող տխուր իրավիճակի մասին, ես նախաձեռնեցի գալ Հայաստան և անձամբ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքներին և զինված զինծառայողների ընտանիքներին: Իմ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատ մարդիկ: Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք որոշակի գումար, որը ես բերեցի Հայաստան ինձ հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քրիստինե Երեմյանը, ով հիմնադրամներին գումար ուղարկելու փոխարեն՝ որոշել է անձամբ ԱՄՆ-ից գալ Հայաստան և գումարն ավելի հասցեական օգտագործել: