«Հարյուրավոր համակիրներ բերման են ենթարկվել». Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում(Մասիվի դատարան)։ Այս մասին հայտարարել է Գ․ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում:
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
Նախորդ գիշեր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վաճառել, քան հանձնել թշնամուն։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ավարտվեց «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։
Ժամը 17:00-ին «Համախմբում՝ հանուն փրկության» կարգախոսով հանրահավաք-երթ է մեկնարկել Մատենադարանից:
«Զարհուրելի է տեսնել, թե ինչպես է կատաղի ճիգերով մարդը փորձում պահել իշխանությունը, մարդ, ով ծնկի է բերել Արցախը, մատաղ է արել թուրքերին, Շուշին ուղղակի հանձնել է թուրքերին։ Ասում է՝ համախմբվեք իմ շուրջ։ Արցախի նախագահն էլ հայտարարում է, որ՝ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք ազգովի։ Արայիկ Հարությունյան, չհամարձակվես դավաճան համարել այն 18 տարեկան տղային, ով մահվան սարսափն աչքերին՝ կանգնած էր թուրքական բայրաքթարների առաջ»,- Մատենադարանում մեկնարկած «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե ինձ հետ որևէ բան պատահեց, դրա ողջ և միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Դատախազին հանձնարարված է կյանքի գնով որևէ հիմնավորում գտնել ինձ, Գևորգ Պետրոսյանին անձեռնմխելիությունից զրկելու, իսկ մյուս գործընկերներին կալանավորելու համար։ Դատախազը դեռևս դժվարանում է գտնել։ Դիրքերում կանգնած տղաներին ասել ենք՝ զենքերը հանձնեք իջեք, իրենք ոչինչ չեն իմացել, քանի որ նրանք հավատացել են Արծրունին, որ՝ Իլյուշ, սպասի, հես ա գալու ենք Բաքու՝ չայ խմելու։ Արծրո՞ւն, հիմա կարող ա՞ Բաքվում չայ ես խմում, ասա իմանանք՝ էս ո՞ւր ես։ Դիրքում կանգնած տղաները չգիտեին նման արհավիրքի մասին, այդ տղաները գալու են և հարցեր են տալու»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Եկեք սթափ գնահատենք իրադրությունը։ Մեր տարածաշրջանում մեծ աշխարքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Մեծ խաղացողներն են որոշում կայացնում, մեր խնդիրն է դրանցից օգտվել, ինչը պահանջում է ճիշտ կողմնորոշվել իրավիճակում։ Իշխանության փոփոխություն պահանջող ուժերը պետք է ստեղծված իրողությունները ճիշտ գնահատեն, որովհետև փոխել իշխանությունը, նշանակում է ուրվագծել Հայաստանի հնարավոր նոր կառավարության քաղաքականությունն, ինչը պետք է «խոսա» իրողության հետ։
Այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո նախատեսվում էր երթ: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ստեղծում: Երեկ նույն պահանջով Ազատության հրապարակում էին քաղաքական 17 կուսակցություններ: «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
Ամերիկացի զինվորականներ են տուժել ուղղաթիռի ընկելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում:
Նիկո՛լ, 40 օր կերակրեցիր, թե հաղթելու ենք, մի գիշերվա մեջ թուրքին տվեցիր Արցախն ու Մեղրին. Գալստյան
Հանրահավաք-երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Մաշտոցի պողոտայում ավտոբուսներով ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացվել
«Դեռ տաք ենք, չենք էլ զգում՝ սրա հետևանքներն ինչպիսին են լինելու: Մեր պետական և ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել: Մեր խնդիրն այն է, որ այն վիճակը, որ մենք, փաստորեն, Նիկոլից հետո ստանում ենք, կատարված փաստը, որն այսօր արձանագրվում է, գոնե կարողանանք շտկել այնպես, որ մեր ազգային շահերը հնարավոր լինի ստեղծված իրավիճակում լավագույնս պաշտպանել: Բայց դա հնարավոր չէ կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է, ոտքի տակ է տվել. պետք է գան մարդիկ, որոնք այս մեղքի մեջ չեն»,- Մատենադարանի մոտ մեկնարկած «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
«30 տարի առաջ Քարվաճառն ազատագրվեց, հայը վերադարձավ իր տուն, բայց 30 տարի հետո կրկին հավաքում է իր իրերն ու լքում Քարվաճառը։ Դադիվանքի քահանան ասում է, որ եկեղեցու խաչն ու զանգը բերում է Հայաստան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Քիչ առաջ եմ զանգահարել մեր տղաներին, մեր վաշտը «Եղնիկներում» է, չի վերադարձել։ Տղաներից 6 հոգի ասացին, որ գնում են Քարվաճառ՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրմաքարը Հայաստան բերելու համար, սրանից ամոթ բա՞ն։ «Եռաբլուրում» գտնվող մեր տղաներին ի՞նչ ենք ասելու, ինչպե՞ս ենք ապրելու»,- նշեց ազատամարտիկը։
«Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով արդեն նախկին տնօրեն Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցրել է իր գործունեությունն այդ պաշտոնում, քանի որ իր մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իր խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ և ինքը չի կարող հանգիստ նստել և նայել, թե ոնց են երկիր հանձնում թուրքին։ Գրառումը՝ ստորև։
Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր, ի թիվս այլ հարցերի, խոսեց Արցախի կարգավիճակի հարցի հստակեցման շուրջ։ Նա նշեց, որ ԼՂ-ում դեռ շատ աշխատանք կա անելու, որից գլխավորը կարգավիճակային հարցերի դիտարկման անհրաժեշտությունն է՝ առաջին հերթին հաշվի առնելով այնտեղ ապրած և ապրող էթնո-դավանանքային խմբերի իրավունքները։
Այսօր առավոտյան Ուլյանովսկից մեկնած ռուս խաղաղապահներին տեղափոխող չորս Իլ-76 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանի օդակայաններում։
«Այդ որ ձեր օֆիսներում, խանութների պադվալներում համակարգիչները շարել եք, ամիսը 120 հազար դրամ աշխատավարձով նստեցրել եք հազարավոր ֆեյքերի ու մեր ընտանիքները մտնել եք տալիս, հասկանում եք, որ դուք ձեզ հումանիտար փրկության միջանցք այլևս չեք թողել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր:
«Զինվորն ասել է` բռոնի ժիլետ չկա, ասել են` գնա՛, դիակի վրայից հանի». Ռուստամյան
Տեղեկատվություն կա, որ պատգամավորներիս կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից. Զոհրաբյան
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց թիմն արդեն մեկնում է Ստեփանակերտ, որտեղից նոյեմբերի 7-ին էին դուրս եկել՝ տեղի կառույցների խնդրանքով։
24-ամյա Անահիտ Մեսրոպյանը որոնվում է որպես անհետ կորած:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղղակի բախտերդ բերել է, որ տանը չեմ եղել, ոչինչ, մեր թուլությունը ուղղելու ենք։