Համախմբում՝ հանուն փրկության. հանրահավաք-երթ Մատենադարանից. ՈՒՂԻՂ
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։
Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։
«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ Հայատանի Հանրապետությունն այսօր գտնվում է չափազանց խորը սոցիալ քաղաքական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի մեջ։ Իշխանությունները տապալել են իրենց աշխատանքը բոլոր բնագավառներում։ Այսօր ունենք տանուլ տված պատերազմ, հայրենիքի կորուստ, թշնամու առաջ ստորացուցիչ և անվերապահ կապիտուլյացիայի փաստ, տասնյակ հազարավոր տեղահանվածների և փախստականների առկայություն, որը առաջիկա օրերին կավելանա ևս տասնյակ հազարներով։ Այս ամենի պատասխանատուն միանշանակորեն գործող իշխանություններն են։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը պահպանվում է նաև Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,- այս մասին այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը։
Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները:
«Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ պատրանքներ այն մասին, որ ԼՂ-ի շուրջ 7 շրջանները պետք է ընդմիշտ մնային այն իրավիճակում, ինչ նրանք եղել էին դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լիներ»,- ասաց ռուս նախարարը։
Քիչ առաջ խոսեց դավաճան Նիկոլ Փաշինյանը, որը ինչպես 2.5 տարի, այնպես էլ 44 օր ստեց ծայրից ծայր։ Նույնիսկ չենք անդրադառնում դավաճանի ասածներին, որովհետև դրա ժամանակը չկա։
«Առաջնագծի զինվորի մասին բացասական արտահայտվող բոլոր մարդիկ ստահակներ են և չունեն ոչ մի սրբություն: Ի՞նչ է եղել Ջեբրայիլում. Զինվորը կանգնած է դիրքում, բայց չի կռվում զինվորի հետ, նա չի տեսնում իր թշնամուն: Նա ստանում է հրթիռային հարվածներ, ԱԹՍ-ների հարվածներ: Որ Արծրուն Հովհաննիսյանը էդքան շեշտում էր, թե վերջին երկու տարում էդքան զենք են առել, մի հատ ասեք՝ տեսնենք՝ ի՞նչ զենք եք առել, որ մեր ՀՕՊ-ը չկարողացաք ապահովել, էդքան 18-20 տարեկան երեխեքը զոհվեցին»:
Դու պնդում ես, որ պատերազմն անխուսափելի էր։ Ո՜չ։ Պատերազմը սկսվեց, որովհետև դու ամեն ինչ արեցիր, որ բանակցությունները տապալվեն և իրականացրիր թշնամուն հիմնական երազանքը՝ աշխարհին հասկանալի դարձնել պատերազմ սկսելու իր ձգտումը: Դու՛ հայտարարեցիր, որ բանակցությունները անիմաստ են՝ հրահրելով ռազմական գործողություններ։
Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը 2 օր շարունակ պրովոկացիոն բնույթի տեսանյութեր է հրապարակում, որոնցում կամավոր ներկայացող անձինք ու զինծառայողները հայտարարում են, որ պաշտպանում ու սատարում են Նիկոլ Փաշինյանին, միևնույն ժամանակ վարկաբեկում են Արցախի կապիտուլյացիայի խայտառակ ակտի չեղարկման համար պայքարող քաղաքական ուժերին, հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին։
168.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովից, քանի որ պատերազմի առաջին օրերից սկսած՝ մի քանի անգամ անդրադարձել էինք գեներալ-գնդապետի այդ օրերի գործունեությանը:
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ծրագրված էր դեռ դրա սկսվելուց շատ առաջ՝ Անկարայի ամենաակտիվ մասնակցությամբ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությանը պետք է հասկանալի լիներ դեռ ամռանը, երբ թուրքական ռազմական պատվիրակություններն սկսեցին պարբերաբար այցելել Բաքու, գրում է Репортер-ը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական համագործակցության նման ակտիվություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս դարում դեռ չէր եղել։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։
Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկումներ անել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին տված ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Speed Chess Championship-ում:
Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում է եւ կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նոյեմբերի 12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեղրի… պանթյուրքիզմ… Ուշադիր նայեք ընդգծված հատվածը ու համոզվեք, որ ձեզ կրկին ստորաբար փորձում են խաբել»։
Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձ ձերբակալվել է:
Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական աջակցության բաժին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կամավորագրվածի տեսանյութ, ով անդրադառնում է Արցախի նախագահի ուղերձին, որում նա հայտարարեց, թե հողերը ծախել ենք ազգովի։