Համանախագահների դերը պահպանվում է, այն ինձ հետ հեռախոսազրույցում հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարը․ Սերգեյ Լավրով

«ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը պահպանվում է նաև Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,- այս մասին այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը։

«Համանախագահների դերը պահպանվում է, այն ինձ ողջ ծավալով հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարը, ում հետ ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել»,- ասաց Լավրովը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, ով հաստատել է իր հետաքրքրվածությունը համանախագահների հետ համագործակցությունը շարունակելու հարցում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30