
Ո՞նց ես ապրելու Արցախը հանձնելու դավաճանական ակտին համաձայնությունդ տալուց հետո․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախի նախագահին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կամավորագրվածի տեսանյութ, ով անդրադառնում է Արցախի նախագահի ուղերձին, որում նա հայտարարեց, թե հողերը ծախել ենք ազգովի։
«Արցախի նախագահը Արցախը հանձնելու եւ դավաճանության մեջ, հող ծախելու մեջ մեղադրել է ողջ հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանությանը լաքեյի պես ծառայող այս մարդը հայ ժողովրդին համարում է հող ծախող։
Արայիկ Հարությունյան, լսի՛ր այս հայրենասեր զինվոր տղային։ Լսիր ու մտածիր, թե ոնց ես ապրելու Արցախը հանձնելու դավաճանական ակտին քո համաձայնությունը տալուց հետո»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը ու մեջբերել Արայիկ Հարությունյանի ուղերձից մի հատված․
«Ո՞վ է ծախել հողը` ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորներին` 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել. դավաճան չփնտրե՛ք»։