«Եկեք այս ամենը անենք հավասարակշռված և մնալով քաղաքակիրթ: Առանց ծաղրելու, չարախնդալու: Չկորցնենք մեր դիմագիծը»․ Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, պետք է կարողանանք բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր հնարավոր ճանապարհներով եվրոպական երկրներին ցույց տալ կապը արցախյան ճակատում թուրքա-ադրբեջանական ահաբեկիչների գործողությունների, միջազգային հանրության անտարբերության և վերջին օրերին Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների միջև:

Պետք է ահազանգենք տարածաշրջանին սպառնացող վտանգի մասին:

Բայց եկեք այս ամենը անենք հավասարակշռված և մնալով քաղաքակիրթ: Առանց ծաղրելու, չարախնդալու: Կարեկցանքով:

Չկորցնենք մեր դիմագիծը:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30