ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը
Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: Ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում:
Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և արդեն իսկ փորձարկումներ իրականացրել, ինչի պատճառով ԱՄՆ զգուշացրել է պատժամիջոցներ կիրառելու մասին: Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ամրապնդում է ռազմական ոլորտում Հունաստանի հետ հարաբերությունները: