Բաժիններ՝

Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո

Գերմանիայի դաշնային ոստիկնությունն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո. շեշտը դրվում է սահմանին, երկաթուղային տրանսպորտում հսկողության եւ հետախուզական միջոցառումների վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մամուլի ծառայությունում:

«Ավստրիայում տեղի ունեցածի կապակցությամբ դաշնային ոստիկանությունը, իրադրության պահանջներին համապատասխան, ուժեղացրել է միջոցառումներն իր խնդիրների ոլորտում: Դրան, առաջին հերթին, վերաբերում է հետախուզական միջոցառումների ակտիվացումը ներքին սահմաններին (Շենգենյան գոտու երկրների հետ սահմաններին), ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտում ոստիկանական աշխատանքի ոլորտում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Անցկացվող գործողությունների տակտիկական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը չի բացահայտում ձեռնարկվող միջոցների մանրամասները, հավելել է նա:

Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է: Զոհվել է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից էր:

Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ:

Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:

Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս