
«2019թ. երկրորդ եռամսյակում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 1044 $ էր, 2020-ին՝ ընդամենը 886 $». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Համեմատենք ամենաէական համարվող մեկ ցուցանիշ՝ ՀՆԱ-ն: Այն մեր պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում է երկրի մշտական բնակչության միջին թվաքանակի հաշվարկով:
Եվ այսպես 2019թ. առաջին եռամսյակում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 862 $ էր, 2020-ին՝ 889 $: 2019թ. երկրորդ եռամսյակում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 1044 $ էր, 2020-ին՝ ընդամենը 886 $: 2019թ. երրորդ եռամսյակում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 1294 $ էր, 2020-ին՝ 1212 $:
Միանգամայն հասկանալի է, որ համավարակն ու պատերազմը տնտեսական ապագա անկումների «կռուտիտների» ու «ատմազկաների» դաշտ է: Արդի քաղաքական բառապաշարով ասած»: